•  Գլխավոր
  • Հայտադիմումներ
  • Օրակարգ
  • Խոսնակներ
  • Հայաստան
Greenconference
  •  Գլխավոր
  • Հայտադիմումներ
  • Օրակարգ
  • Խոսնակներ
  • Հայաստան
arm
  • en
203-1232-rectangle-28-1-15598293159413.png

Հայաստան.

բացահայտե՛ք

ԱՄԵՆԸ ՄԵԿՈՒՄ ուղղությունը

Հայաստան` հին ու նոր աշխարհ, որը խոստանում է մեկտեղել հարուստ մշակութային ժառանգությունը, բնության հրաշքները, տան տերերի ջերմությունն ու սրտաբացությունն ու ժամանակակից աշխարհի շունչը` ապահովելով վառ պատկերներ ապագա անմոռանալի հիշողությունների համար:  

 

Ընկղմվե՛ք դարերի պատմության մեջ՝ ուսումնասիրելով հնավայրերը և ակնածանք ներշնչող ճարտարապետությունը, վայելե՛ք հայկական արվեստի վառ գույները, բացահայտե՛ք ազգային խոհանոցի համերն ու բույրերը, փնտրե՛ք և գտե՛ք գլխապտույտ արկածներ մոտ և հեռու լեռներում:

207-screenshot-2023-07-20-at-140116-16898473020971.png
31021731111208-screenshot-2023-07-20-at-140203-16898473814161.png
0710491305209-screenshot-2023-07-20-at-140029-16898472408439.png
0781046649466-screenshot-2023-07-21-at-170129-16899445399072.png

Հյուրասիրությունը` արյան մեջ

Այստեղ` Հայաստանում, անծանոթները դառնում են ընկերներ:

 

Այստեղ` Հայաստանում, յուրաքանչյուր այցելու նվիրական հյուր է, որին ընդունում են գրկաբաց և անկեղծ բարությամբ:

 

Գյուղական գողտրիկ տներից մինչև շքեղ հյուրանոցներ` վստահ եղե՛ք` ձեզ զգալու եք ինչպես ձեր իսկ տանը և դառնալու եք մեր մեծ ընտանիքի անդամը:

16914715461008465-screenshot-2023-07-21-at-170107-16899445065748.png

Հասանելիություն և անվտանգություն

Այստեղ` Հայաստանում, իսկապես կհասկանաք հասանելիություն և անվտանգություն բառերի ամբողջ իմաստը:

 

Այստեղ` Հայաստանում, կտեսնեք, որ բացահայտումների ճանապարհին գիշերն ու ցերեկը պատնեշներ չեն ու օրվա բոլոր ժամերն ընդունելի են և անվտանգ:

 

Դե իսկ ամենատարբեր փորձառությունների մատչելիությունն ու հասանելիությունը թույլ են տալիս ազատություն տալ երևակայությանը և փորձել ամենը` խենթ արկածներից մինչև համեղ խոհանոց:

1451131007560464-screenshot-2023-07-21-at-164644-1689943625576.png

Ամենը` մեկում

Այստեղ` Հայաստանում, յուրաքանչյուրը կարող է գտնել իր կիրքը: 

 

Դարձե՛ք ժամանակի ճանապարհորդ` հնագույն պատմական վայրերում բացահայտելով անցյալի քաղաքակրթությունների գաղտնիքները, զբոսնե՛ք տասնյակ թանգարաններում` ընկղմվելով մշակութային գանձերի մեջ, տոն պարգևե՛ք ձեր համարձակ ոգիներին`ադրենալին որսալով և սանձելով անկառավարելի գետերի արագությունը կամ գրավելով բարձրադիր լեռների գագաթները: 

 

Հայաստան` քո` ամենը` մեկում ուղղությունը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր միասին ձևավորում ենք ապագա, որտեղ կայունությունը մեր յուրաքանչյուր որոշման և քայլի առանցքն է:

 

Բաց մի՛ թողեք իրական ազդեցություն ունենալու և վաղվա ավելի կանաչ և պատասխանատու աշխարհի մի մասնիկը կազմելու հնարավորությունը:

 

Կհանդիպե~նք Երևանում:

329-8m47JlstGoE.jpg
505-eu-16921888194806.png

Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանս Հայաստան

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

 

©— 2023 — Ավստրիական զարգացման գործակալություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն:

Միացիր մեզ